02 06 2022

Սյունիք, թե՞ հայրենազրկում. Գառնիկ Դավթյան

Սյունիք, թե՞ հայրենազրկում. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.

Վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում քաղաքական և ռազմական նոր հող նախապատրաստելու ուղղությամբ Հայստանի վրա հարձակվելու համար:

Ռազմական Կոմպոնենտը

Ադրբեջանի ՊՆ-ն հետևողական պարբերությամբ հրապարակում է կեղծ տեղեկատվություն առ այն, որ հայկական կողմը անընդհատ կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հիմանական «կարակվող» թևը իհարկե դեպի օկուպացրած Քարվաճառն է, իսկ վերջերս նաև Տավուշը(ուշադրությունը շեղելու նպատակ ունի): Ակնհայտ է, որ Քարվաճառի ուղղությունը պարբերաբար նշելով ուղիղ թիրախավորում են ամբողջ Սյունիքը:

Քարոզչական ուղղությամբ հանրության մոտ նոր ագրեսիվ տրամադրություններ են ստղծում: Մասնավորապես, Ադրբեջանը ոչ պաշտոնական(հանրային) տիրույթում կեղծ լուրեր են տարածում վիրավոր զինվորների մասին: Այս համատեքսում կիրառում քարոզչական մարտավարական հնարքներ՝ կիրառելով «ռևանշիտներին պետք է գլխատել», «Զանգեզուրը Ադրբեջան է», «Ալիև զորքերը մտցրու» և այլ հնարքներ:

Քաղաքական Կոմպոնենտը

Վերջին ամիսների Հայաստան-Ադրբեջան հանդիպումների(տարբեր մակարդակներում) ընթացքում ձեռք բերված դավադիր պայմանավորվածությունները վերջում բախվում է Հայաստանի գիտակից հանրության սառը քննադատությանը, որը ստանում է հականիկոլական օրակարգ և փաստացի նիկոլը Հայաստան վերադառնալով բոլորին(Արևմուքին, արևելքին, տարածաշրջանի բարեկամ պետությունները) խոստացածին հակասող և մոլորեցնող հայտարարություններ է անում: Արդյունքում ալիևյան_վարչակարգը հայտարարում է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձած պայմանավորավածությունները և հանդես գալիս ոչ կառուցողական դաշտից:

Բոլորովին էլ պատահական չէ, որ ալիևը իր բոլոր հանդիպումների ժամանակ շեշտում ուժ կիրառելու արդյունավետության և միջազգային իրավունքի չգործելու մասին: Եթե կարճ, նոր պատերազմի պատրաստվում:

Ի դեպ այս գեղեցկությունը (նկարը) Սյունիքից եմ ձեզ բերել…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ