01 06 2022

Մինչև պաշտոնյա դառնալը Գնել Սանոսյանը «սոված չի մեռել», այլ ստացել է 40 հազար դրամ աշխատավարձ

Մինչև պաշտոնյա դառնալը Գնել Սանոսյանը «սոված չի մեռել», այլ ստացել է 40 հազար դրամ աշխատավարձ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 1-ին ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր ստացած պարգևավճարներին: Նա մասնավորապես, ասել է.

 «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»:

Ներկայիս շատ պաշտոնյաներ են նշում, որ իրենք նախկինում ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել, հիմա իրենց զոհաբերում են և ծառայում հայրենիքին: Անդրադառնանք կոնկրետ Գնել Սանոսյանին:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ նա նախկինում եղել է աշխարհագրության ուսուցիչ, ապա դասախոս: 2018-ի մայիսին նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ:

Ըստ պաշտոնյանների եկամուտների պետական ռեգիստրի տվյալների՝ պաշտոնը ստանձնելիս իր հաշվին Սանոսյանը ունեցել է 1,100,000 դրամ և 90 000 ռուբլի, աշխատավարձի չափը նշված է եղել 41,650 դրամ: Հետագա տարիներին Սանոսյանը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, հիմա արդեն դարձել է նախարար:

Ըստ վերջին՝ 2020 թվականի տարեվերջին ներկայացրած հայտարարագրի՝ Սանոսյանի եկամուտները կազմել են 618,857 դրամ բանկային հաշվին, իսկ կանխիկ ունեցել է 1,800,000 ՀՀ դրամ և 70,000 ռուբլի: Մեկ տարվա աշխատավարձի չափը կազմել  10,671,809 դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ