«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, արձագանքելով ԱԺ-ում այսօր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Արցախի ճակատագիրը (վերջին տարիներին ողբերգական) մեծապես կախված է և կախված է եղել Երևանում ընդունվող որոշումներից կամ աշխատանքի արդյունքից: Դա նորմալ է՝ Երևանն է հայության ուժային, քաղաքական, ֆիանանսական և մշակութային կենտրոնը:
Նորմալ է նաև, որ Հայաստանը վարկեր է տրամադրում Արցախին, բա մեր մեծ Հայրենիքի մի մասն է:
Իսկ մանրանալը այնքան, որ ՀՀ կառավարությունն է վճարում արցախցիների կոմունալը կամ աշխատավարձը էժան և պրիմիտիվ խոսակցություն է:
Դրա շեշտադրումը նաև նպատակ է հետապնդում, հատկապես Ստեփանակերտում կայացած հանրահավաքից հետո, երեսով տալ Արցախում ապրողներին այդ փոխանցված գումարները և ատելության նոր ալիք հարուցել ղարաբաղցիների նկատմամբ մոր մոլորյալ քաղաքացիների շրջանում:
Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող մեր բնակիչները մշտապես մեզ վճարում են անվտանգությամբ, դա լա՛վ իմացեք: Հասարակ բան, եթե չլիներ Արցախի Հանրապետությունը հնարավոր պատերազմին առաջին հարված ստացողը կլինեին Հայաստանի Հանրապետության մարզերը, դրանցից հետո՝ Երևանը:
Միշտ պետք է մտածել:
Իսկ Նիկոլին՝ հեռացնել»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը