27 05 2022

Կոնջորյանը նախկինում ցույցերն արգելելը բռնապետություն էր համարում, հիմա ոստիկաններին շնորհակալություն հայտնում



ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը օրեր առաջ շնորհակալություն էր հայտնել «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին:

Նա, մասնավորապես գրել էր. ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։ Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կոքին է»: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, երբ ոչ հեռավոր անցյալում նույն Հայկ Կոնջորյանը բռնապետություն էր որակում Հայաստանը, քանի որ թույլ չէին տալիս ակցիաներ անել: «Հայաստանում կան մարդիկ, ովքեր ժողովրդավարությունը հակադրում են անվտանգությանը. նրանք ասում են՝ մի քննադատեք իշխանություններին, քիչ խոսեք մեր ներքին խնդիրների մասին, միտինգներ մի արեք, որովհետև թշնամին մեզ հետևում է և կարող է օգտվել առիթից: Ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին»,-ասում էր նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ