«Մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետությունը դիմադրության ցանկացած փորձ փորձում է կասեցնել՝ անկախ նրանից՝ երկրում զուգահեռ իրադարձություն կա, թե ոչ»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ով եկել էր ի աջակցություն ձերբակալված Արմեն Աշոտյանի։
«Ընդդիմադիրերին, քաղաքական հակառակորդներին, քննադատներին, նույնիսկ լրագրողներին, փորձագետներին ճնշելու փորձերը իրենց մոտ գրաֆիկով են։ Սա ստանդարտ բռնապետական գործիքականզմ է։ Նույնիսկ հատուկ անուն ունի, կոչվում է «պտտվող դռներ»։ Իշխանությունը, որպեսզի շատ ռեսուրս չծախսի, առավել արդյունավետ լինելու համար մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում են, սպառնում են, ճնշում են, հետո բաց են թողնում, ուրիշին են բռնում։
Օրեր առաջ բաց թողեցին Գայանե Հակոբյանին․ մի դեպքը փակեցին, անցան հաջորդին։ Դա կարող է լինել Արմեն Աշոտյանը կամ մեկ այլ հայտնի ընդդիմադիր և քննադատ։
Վստահ եմ, ինչ-որ մի տեղ գրատախտակ ունեն, որտեղ անունները շարած է, գրաֆիկը գծած է, հունիսի 15-ի ամսաթվով Աշոտյանի նկարն էր կպցված։ Սա ստանդարռտ բռնապետական գործելաոճ է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը