26 05 2022

Սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ․ Կարեն Վրթանեսյան

Սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ։

Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ։

Մոտ 80–100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը։ Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է ևն, ևն։

Ուշադրություն դարձրեք, որ որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով է այն արձակած, ինչ ծրագրի շրջանակներում ևն։ Ոչ մի բան հայտնի չէ։

Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», և ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։

Սա նույնն է, ոնց 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես. «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։

Իրականությանը վերադառնալու համար ընդամենը 3 փաստ տամ.

• Հայաստանի զինված ուժերը 3 ամիս է գլխավոր շտաբի պետ չունեն։

• Անցյալ տարվա փետրվարին այդպես էլ Աբու-Դաբիի ռազմական ցուցահանդես չհասած ցուցանմուշները դեռ Հայաստանին չեն վերադարձվել։

• Փոխարենը ոստիկանությանը 6+ մլն դոլար են բաժանել միայն մայիս ամսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ