26 05 2022

Դեմա՞րշ․ Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով. 168.am

Դեմա՞րշ․ Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով. 168.am

168.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ.  մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ  Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ:

Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.:

Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում:

Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:

Ավելին՝ 168.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ