Շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Մի քիչ ոչ ճշգրիտ է ձևակերպած, մի քիչ ոչ հաջող է ձևակերպած, մի քիչ էլ անհասկանալի, բայց իրականում դրա մասին է խոսքը։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա կարևոր հայեցակարգային բանավեճ և միջազգային հանրության շրջանում կա հարցադրում, թե արդյո՞ք խաղաղության օրակարգը պետք է լուծի նաև ԼՂ հիմնախնդիրը, թե այնուամենայնիվ ԼՂ հիմանխնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց, որովհետև նաև այդ հարցը ծագել է մեր արձագանքից։ Ադրբեջանն ասում է, որ իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, մենք ասում ենք՝ դա անընդունելի չէ, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք, որ իրավունքի խնդիր է և ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին հենց այդ կոնտեքստը ընդգծելու համար»,-ասաց նա չնշելով թե որն է հենց իր մոտեցումը։
Փաշինյանն ասում է, որ վերոնշյալ հարցերը քննարկում է նաև Արցախի իշխանությունների հետ, թե որ մարտավարական մոտեցումներն են ավելի լավը և Արցախի մոտեցումը կարևորում է։
Իսկ թե երբ է պատրաստվում սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, Փաշինյանն ասաց․
«Բանակցություններ ընթանում են բանակցություն սկսելու ձևաչափի պարամետրերի մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը