25 05 2022

Ինչո՞ւ է խաղաղության «պատրաստվող» Ադրբեջանը 21 տոկոսով մեծացնում իր ռազմական բյուջեն

Ինչո՞ւ է խաղաղության «պատրաստվող» Ադրբեջանը 21 տոկոսով մեծացնում իր ռազմական բյուջեն

zham.am-ը գրում է ․

«Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր ներկայացնում է հայ հանրությանը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են «նոր խաղաղության» էջ բացել երկու երկրների պատմության մեջ:

Այն, որ այս իշխանությունը զբաղված է սեփական ժողովրդին խաբելով, արդեն հասկանում է հանրության մեծ մասը: Դատեք ինքներդ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 2021 թվականին ավելացրել է 2020 թվականի համեմատ 21 տոկոսով: 2020-ին այդ երկրի ռազմական բյուջեն կազմում էր ավելի քան երկու միլիարդ դոլար, իսկ ահա անցյալ տարվա տվյալներով, Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 2,6 մլրդ դոլար: Այսինքն` այդ երկիրը, որն ըստ Փաշինյանի «պատրաստվում է» խաղաղության Հայաստանի հետ, իր ռազմական ծախսերը ավելացրել է ոչ ավել, ոչ պակաս, քան 21 տոկոսով:

Պարզ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելացնելով իր ռազմական բյուջեն, պատրաստվում է նոր նվաճումների մեր հաշվին: Պարզ է նաև, որ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին, որպեսզի մեր զգոնությունը բթացնի: Պարզ չէ, թե մենք ինչի՞ն ենք սպասում, որ դառնանք դիտորդ` մեր կործանման գործընթացը հետևելով կողքից:

Սա այն հարցադրումն է, որի պատասխանը պիտի հուզի բոլորին, հակառակ դեպքում, մենք կավարտենք մեր պատմությունը այնպես, ինչպես այն ավարտեց արևմտահայությունը 1915-ին: Բայց արդեն նույնիսկ ձևական իրավունք չենք ունենա մեղադրել Արևմուտքին, կամ Ռուսաստանին մեր կործանման համար, քանզի այս ամենից հետո կդառնանք ծաղրի առարկա ողջ աշխարհի առաջ:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ