24 05 2022

ԱԳՆ շենքում նստած նախարարն ու իր կազմը չեն սպասարկում Հայաստանի և Արցախի շահերը. Աննա Գրիգորյան



Այստեղ ենք պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններում, մինչդեռ երկու օր առաջ Բրյուսելում ամրագրվեց, որ չկա այդպիսի իրավունք, որ Հայաստանը հրաժարվում է, ուրանում է արցախահայության իրավունքից, չի կարող նման բան լինել: ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Այս շենքում նստածը, կոնկրետ նախարարն ու իր կազմը չեն սպասարկում Հայաստանի և Արցախի շահերը: Այս շենքում նստած են և աշխատում են պետության նվիրյալ, հայրենասեր մարդիկ, որոնց ուզում եմ հիմա հորդերել միանալ մեզ, որովհետև դուք իսկապե ձեր ամբողջ կյանքը ծառեյել եք այս երկրին, իսկ այս մարդը, որ հիմա նախարար է համարվում, ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ