16 05 2022

Արթուր Դավթյանը 4 օրով մեկնել է Եգիպտոս

Արթուր Դավթյանը 4 օրով մեկնել է Եգիպտոս

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում է դատախազությունը։ Նշվում է, որ այցի օրակարգում երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է։ Արթուր Դավթյանը Եգիպտոս այցելելու հրավերը ստացել է 2021թ. դեկտեմբերին՝ Շարմ Էլ Շեյխում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ