13 05 2022

Փաշինյանը իշխանության է եկել Թուրքիայի հատուկ ծառայությունների շնորհիվ. Սեմյոն Բաղդասարով



Քաղաքագետ, արևելագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին։ Նա շեշտել է, որ իսկապես չի կարելի իշխանության ղեկին հանդուրժել ոչ միայն պարզապես դավաճանի, այլև մարդու, «ով վաճառեց հնարավոր ամեն բան, մարդու, ում շրջապատում են այնպիսի անձինք, ինչպիսին Ռուբեն Ռուբինյանն է՝ համալսարանի շրջանավարտ, որտեղ պատրաստում են ոչ թե ազդեցության գործակալներ», այլ թուրքական հետախուզության գործակալներ իրենց նպատակների առաջմղման համար։

«Այսպիսով այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Փաշինյանն իշխանության է եկել ոչ թե պարզապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների, այլ Թուրքիայի հատուկ ծառայությունների շնորհիվ։ Հենց Թուրքիան է այս բոլոր տարիների ընթացքում ձգտել իշխանության բերել այնպիսի գործիչ, որի հետևանքով Հայաստանը որպես պետություն կվերացվի։Եվ ներկայումս նա գտնվում է այն փուլում, երբ կցանկանար հանձնել Հայաստանը և Թուրքիային, և հարևան Ադրբեջանին։ Այսուհետ ևս սա հանդուրժելը կլինի հայ ժողովրդի խայտառակությունը»,-նշել է Բաղդասարովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ