Եթե նախկինում մենք հպարտություն էինք ապրում, այսօր մեր ժողովուրդը մի փոքր կոտրված է, բայց ես գտնում եմ, որ այս պայքարի ոգին, որ մենք հաղորդել ենք «Դիմադրության» շարժմանը, թույլ տալու մեզ անել հետևյալը՝ մեզ միշտ հարվածել են, բայց մենք դրանից միշտ գոտեպնդված ենք դուրս եկել և կարծում եմ, որ հիմա էլ պետք է գոտեպնդված դուրս գանք: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Մենք պետք է վերադարձնենք մեր ժողովրդին իր հաղթանակները, իսկ պայքարի հիմքում դիմադրությունն է՝ թույլ չտալու, որ հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարվի, թույլ չտալու, որ պարտությունների շարանը շարունակվի Հայաստանի ու Արցախի համար: Այս իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը չի բխում հայրենասիրությունից, մեր երկրի ապագան ավելի պատվարժան կերպով իրականացնելուց»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը