07 05 2022

Մենք իշխանությունից կառչած չենք, մենք իսկապես հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում. Արթուր Վանեցյան



Արդեն մոտավորապես երկու շաբաթ է Երևանում ու մարզերում բողոքի, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ենք իրականացնում, որոնց նպատակն այն է, որ ողջ ազգը ոտքի կանգնի և ոչ ասի այս իշխանություններին, որոնք մեզ բրեցին ու հասցրեցին այս վիճակին: Վանաձորում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

«Դիմում եմ մեզ նայող, հտևող քաղաքացիներին, ժողովուրդ, սա պայքար է հանուն հայրենիքի, սա պայքար չէ հանուն իշխանության, ինչպես փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Մենք իշխանությունից կառչած չենք, մենք իսկապես հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում: Դուրս ենք եկել պայքարի մեր երիկրի, ժողովրդի համար, որպեսզի ունենանանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ և մեր երկրում ապրող արժանապատիվ քաղաքացի»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ