06 05 2022

Սյունիքում ԱԱԾ-ն մասկի շոու օեպրացիայով 3 անձ է բերման ենթարկել

Սյունիքում ԱԱԾ-ն մասկի շոու օեպրացիայով 3 անձ է բերման ենթարկել

Yerevan.Today-ին հասած տվյալներով, քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Սյունիքում «Մասկի շոու» օպերացիա բեմադրելով` երեք քաղաքացու է բերման ենթարկել»։

Սիսիանի հմայնքապետարանում է տեղի ունեցել ԱԱԾ օպերացիան։ Բերման ենթարկվածները բաժնի պետեր են։ Փորձեցինք ԱԱԾ մամլո ծառայությունիղ տեղեկատվություն ևս ստանալ ու պարզաբանում, թե ովքեր են բերման ենթարկվածները և ինչ պատճառով են նրանց նկատմամբ գործողություններ իրականացվել, սակայն ԱԱԾ ից մեր զանգերին պատասխանող չեղավ։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիրների շարքերից են բերման ենթարկված անձիք։ Իսկ թե որքանով է օպերացիան նրանց քաղաքական հայացքների ու այս օրերին Երևանում և մարզերում սկիզբ առած «դիմադրության շարժման», Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ առնչվում, կփորձենք տեղեկատվությունը ճշտելուց հետո հրապարակել։ 

Հիմնավոր վարկածն այն է, որ սյունեցի համյնքապետերի ազատ արձակվելուց հետո իշխանությունը որոշել է վախի մթնոլորտ տարածել Սյունիքում։

Ի դեպ, երկու տարի է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունն ու 6-րդ վարչությունը պարբերաբար ստուգումներ են իրականացրել Սիսիանի համայնքապետարանում և ոչինչ չեն հայտնաբերել։ Համայնքապետերին ազատ արձակելուց և Երևանում գործընթացներից հետո ԱԱԾ-ն վերադարձել է Սյունիք։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ