06 05 2022

Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը. Կոչուբաև

Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը. Կոչուբաև

Նարեկ Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը. երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկը ինձ կտխրեցնի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս գործընթացի արդյունքով պարզեցինք, որ կալանք տվող դատավորների որոշումների դեմ բերված բողոք մերժող  դատավորներից 3-ը՝ Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը ԲԴԽ-ի կողմից առանձնացվել են և բացի մինչդատական կալանքների դեմ բերված բողոքներից՝ լսում են նաև դատարանների վարույթում ըստ էության քննվող գործերով բերված բողոքները։ 

Քաղաքաքական դատավարություններով այս երեքից բացի՝ այլ դատավորի հանդիպելու շանսերը բացառված են, քանի որ գործերի վերամակագրման ցանկացած հիմքի առկայության պարագայում գործը շրջանառվում է այս երեքի միջև (օրինակ այդպես եղավ նաև Վահագն Վերմիշյանի բողոքի պարագայում։ Վ․ Վերմիշյանի բողոքների քննությանն հաստիքային դատավորն էլ Մնացական Հարությունյանն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ