05 05 2022

Արա, դու խանութում գները տեսե՞լ ես, ի՞նչ տնտեսական աճ․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին



Եթե իրենց թվում է, որ մենք տեխնոլոգիա կիրառել չգիտենք, մենք չենք կարող ֆեյք պապի հերոս բերել այստեղ կանգնեցնել, մենք չենք կարող խոսել գազի, էլեկտրաէներգիայի գներից, մենք չենք կարող խոստանալ, որ հացն անվճար ենք բաժանելու, իրանք սխալվում են, կարող ենք, բայց երբեք չենք  անի,որովհետև մենք հային հարգում ենք։ Իսկ երբ մարդուն հարգում ես, ստել երբեք չես կարող։ Մենք ձեզ հարգում ենք ու չենք խոստանում, որ հեշտ է լինելու։ Քանդած, ավիրած երկիրը նորից կառուցելը շատ բարդ է լինելու, բայց մենք դա անելու ենք։ Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Փաշինյանն անընդհատ խոսում է տնտեսական աճից, սակայն գնաճն ակնհայտ է․ «Արա, դու խանութում գները տեսե՞լ ես, ի՞նչ տնտեսական աճ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ