Այսօր մեզ հետ ցույցի մասնակցողներից շատերը կամավոր գնացել, մասնակցել են 44 օրյա պատերազմին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:
«Անդրանիկ Քոչարյան, զբաղվիր նրանով, որ Ներքին Հանդում թշնամին նոր հենակետ է դրել, զբաղվիր նրանով, որ ՀՀ-ում ՀՀ քաղաքացին գերեվարվում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը