«Այսօրվա իշխանության դեմքն է սա․ երբ դրանք են հրահանգ տալիս ուժային կառույցներին՝ սա է իրավիճակը․ ո՞վ իրավունք ունի Սեյրան Օհանյանին նման բան ասելու, ով իր կյանքի գնով հայրենիքն է պաշտպանել, ոտքն է կորցրել։ Երեկ այս բեմի վրա հաշմանդամ տղերք էին խոսում՝ ոտքները կորցրած»,- Ֆրանսիայի հրապարակում, ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ արդեն գործընթաց է սկսվում բերման ենթարկված ակտիվիստներին եռամսյա հավաքների ուղարկելու։
«Այսօրվա բերման ենթարկված տղերքից առնվազն մի 40 հոգի մասնակցել են 44-օրյա պատերազմին, ընկերներին են կորցրել, եղել են առաջնագծում, բա ո՞ւր էին Անդրանիկ Քոչարյանը, իր տղան, մնացած բոլորը՝ ո՞ւր էին․ եթե իրենք մեզ վախեցնում են լագերներով, բանտարկությունով, իրենց օրը շատ մոտ է՝ իրենք են դավաճանություն գործել պետության, հայրենիքի նկատմամբ, ի՞նչ իրավունք ունեն այդ թեմաներից խոսելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը