03 05 2022

Այս բռունցքը խորտակելու է մեզ կործանել ուզող բոլոր չարակամներին․ Գերասիմ Վարդանյան



ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ով ազատ արձակվելուց անմիջապես հետո միացավ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, հայտարարեց՝ շղթաներով, ահաբեկումներով իրենց չեն վախեցնի, պայքարը չեն կասեցնի։

«Մենք դուրս ենք եկել պայքարի, մենք որոշում ենք կայացրել, որոշումը պետք է կատարվի։ Թող բոլորն իմանան՝ հայ ժողովուրդն իր բացված ձեռքն արդեն բռունցք է դարձրել։ Այդ բռունցքը խորտակելու է մեզ կործանել ուզող բոլոր չարակամներին»,- ասաց նա։
«Հայաստանում իշխանությունը գտնվում է Ֆրանսիայի հրապարակում։ Մեզ մնացել է ընդամենը շատ կարճ ժամանակ՝ վերջնական հաղթանակը տոնելու։ Բոլորս միասին, մեկ բռունցք դարձած, գնում ենք առաջ՝ դեպի հաղթանակ։

Եվ թող բոլորն իմանան՝ Արցախը մերն է և մերն է լինելու»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ