03 05 2022

Արդյո՞ք Փաշինյանը վարչապետի կարգավիճակում կձերբակալվի. հարց՝ Գլխավոր դատախազի տեղակալին



Ես Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը մեկնաբանող չեմ, կարծում եմ՝ իրենք կկարողանան մեկնաբանել, թե ինչ են գտել, կամ չեն գտել: Այսպես արձագանքեց Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ չներգրավելու որոշմանը:

Yerevan.Today-ի հարցից հետո, որ ստացվում է՝ իրավապահ համակարգը կաշկանդվածություն ունի Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու, Բաղդասարյանը հունից դուրս եկավ: Մեր մեկ այլ հարցին՝ պատերազմի հանգամանքները պարզելու մասով հարուցված 2000 քրգործերից քանիսով է անցնում Փաշինյանը, Բաղդասարյանը կրկին ակնհայտորեն իրար անցավ: Նա նշեց,որ գործերի վիճակագրություն չի վարում, բովանդակությանը տեղյակ չէ, իսկ որոշ գործեր էլ կան, որ հույժ գաղտնի են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ