28 04 2022

Նիկոլը պատերազմի մեջ է մտել իր իշխանությունը պահելու համար. Արթուր Ղազինյան

Նիկոլը պատերազմի մեջ է մտել իր իշխանությունը պահելու համար. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբույան էջում գրել է.

«Ի՞նչ արդյունք կունենաինք, եթե կանխեինք պատերազմը

Նիկոլ Փաշինյանի «Մենք կարող էինք կանխել պատերազմը, կունենաինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի» հայտարարությունը փոթորիկ առաջացրեց միլիոնավոր Հայ մարդկանց հոգիներում, ալեկոծեց ներքին քաղաքական դաշտը և առիթ դարձավ օրեցօր մեծացող բողոքի ալիքի համար:

Այն, որ նիկոլը մեղավոր է հազարավոր զոհերի համար, գաղտնիք չէ. ինքը դա բազմիցս խոստովանել ու ընդունել է: Այս խոստովանությունը վերջինն էր, բայց իր ցինիզմով ու լկտիությամբ աննախադեպ, ինչի համար նա շուտով կստանա իր արժանի պատիժը:

Մեկ այլ կեղծիք թաքնված է նրա «կունենաինք նույն արդյունքը» մտքի տակ, որն անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել ու հերթական անգամ պատռել նրա կեղծ բարեպաշտի դիմակը:

Եվ այսպես, ի՞նչ արդյունք կունենաինք պատերազմը կանխելու դեպքում:

  1. Հայաստանի ու Արցախի զինված ուժերի դուրս բերումը 5 շրջաններից տեղի կունենար համակարգված և հստակ պլանավորված ժամանակացույցով;
  2. Նշված տարածքներում կտեղակայվեին խաղաղապահ ուժեր՝ տարածքներն ականազերծելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար;
  3. Մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները կմնաին Հայաստանի ու Արցախի ԶՈւ վերահսկողության ներքո՝ ապահովելով Երևանը Ստեփանակերտի հետ կապող երկրորդ ճանապարհի առկայությունը;
  4. Կպահպանվեր Արցախի տարածքային ամբողջականություն՝ Շուշին ու Հադրութը կմնաին հայկական;
  5. ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կպահպանեին իրենց մարտունակությունը, միլիարդավոր դոլարների հասնող հզոր զենքերն ու սպառազինություններ;
  6. Հայաստանը կպահպաներ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ մնալով տարածաշրջանային լրջագույն գործոն;
  7. Արցախի հանրապետությունը ձեռք կբերեր միջանկյալ կարգավիճակ՝ դառնալով բանակցությունների լիիրավ կողմ՝ անկախության ճանաչման ու Հայաստանի հետ միավորման հեռանկարով;
  8. Հայաստանը, իր մարտունակ բանակով, կերաշխավորեր իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելությունը;
  9. Նիկոլ Փաշինյանը ԿԿՈՐՑՆԵՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փրկելով Հայաստանն ու Արցախը, և իհարկե խնայելով հազարավոր հերոս տղերքի կյանքը:

Իմ խորին համոզմամբ, պատերազմի մեջ մտնելու նիկոլի որոշման հիմքում դրված է եղել ԲԱՑԱՌԱՊԵՍ վերջին՝ 10-րդ կետը՝ իր իշխանությունը պահելու խնդիրը, ինչին զոհաբերվեցին հազարավոր մեր հերոսների կյանքն ու առողջությունը, Շուշին ու Հադրութը, Սյունիքի մարզի Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները, Գորիս - Կապան ավտոմայրուղին:

Համեմատեք վերը նշվածն այսօրվա իրականության հետ ու ինքներդ որոշեք.

Նույն արդյունքն է՞ սա . . .»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ