27 04 2022

Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել․ Արթուր Ղազինյան

Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկվանից հետևում եմ Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա Նիկոլ Փաշինյանի էսկորտի կողմից դաժանաբար վրաերթի ենթարկված հղի կնոջ շուրջ ընթացող հանրային դիսկուրսին:
Մարդիկ արդարացիորեն զայրացած են, վրդոհված՝ ստոր անտարբերության, մարդու կյանքի վրա թքած ունենալու, անմարդկային անբարոյականության վրա:
Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել, չիջնել մեքենայից, օգնություն ցույց չտալ, արագ չհասցնել հիվանդանոց:
Իսկ նիկոլախտով տառապող հիվանդ հոգիները քննարկում են աղջկա փողոցը հատելու վայրը, շարժման ուղղությունը՝ հոգեկան հիվանդի նման արդարացնելով իրենց կուռքին:
Ամեն անգամ թվում է, թե հասել ենք անբարոյականության հատակին ու այլևս ընկնելու տեղ չունենք, բայց նիկոլները ջարդում եմ այդ հատակը:
Դուք էս ինչ ծնունդ եք, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք:
Հ.Գ. Սոնան 28 տարեկան էր, պատրաստվում էր մայր դառնալ, օգնում էր Արցախցիներին:
Ի սրտե ցավակցում եմ Սոնայի հարազատներին ու բարեկամներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ