26 04 2022

Թող իշխանությունները ականջներին օղ անեն՝ Տիգրանաշենը մնալու է հայկական․ Աննա Գրիգորյան



«Դիմադրության» շարժման երկրորդ ուղղությունը Տիգրանաշենն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մեկնաբանելով՝ ինչու է հենց Տիգրանաշենը ընտրվել քայլերթի համար նշեց․

«Վերջերս խոսում են այն մասին, որ պետք է ձևավորվի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, Նիկոլը իր յուրայինները մի անգամ չէ, որ ասել են՝ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Այս մարդիկ պատրաստ են ՀՀ տարածքներ հերթական անգամ զիջեն, խոսում են նրա մասին որ մեր երկրում կան ինչ-որ ադրբեջանական անկլավներ՝ նկատի ունենալով  նաև Տիգրանաշենը։ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև այն հայկականն է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջին օղ անեն»։

Պատգամավորը կոչ արեց միանալ դեպի Երևան քայլերթ իրականացնողներին ճանապարհի որ հատվածից կկարողանան։ Նրանք Երևանում կլինեն մայիսի 1-ին։

«Նորություն ասած չեմ լինի, որ մեր երկիրը՝ ՀՀ-ն և  Արցախը ամենավճռորոշ օրերն է ապրում,  ու այսօր մեզնից պահնաջվում է համախմբված լինել, միասնական լինել արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար, բայց այդ արտաքին մարտահրավերները հաղթահարելուց առաջ նախ պետք է հեռացնենք, այն մարդկանց ,ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, մարդկանց, ովքեր պատրաստ միջազգային տրամաբանության քննարկումների գնալ, պատրաստ են ամեն օր Սյունիքից, Գեղարքունիքից, Հայաստանից տարբեր հատվածներից նոր տարածքներ զիջել թշնամուն, մենք դրան ասում ենք՝ ո՛չ և վճառկական պայքար ենք սկսկում։ Սա ավարտվելու է հաղթանակով»։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ