Բոլորս աշխատում ենք նույն նպատակի համար, բայց առայժմ ապակենտրոն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, խումբ, անհատ ինքնուրույն իր բողոքի ձևն արտահայտում է։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ եզրափակելով «Դիմադրություն» շարժման երթը, որը մեկնարկել էր Սուրբ Խաչ եկեղեցու մոտից և հասել Ֆրանսիայի հրապարակ։
Նա նշեց վաղվա գործողություններն ու նկատեց, որ ամեն անգամ բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են՝ գիշերը չե՞նք մնալու բողոքի հրապարակում։
«Այդ մնալու օրը մենք ձեզ կասենք, այդ օրը գալու է»,- խոստացավ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը