ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։
Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը