24 04 2022

Երեկվա երթի խորհրդի մեջ սուգ չկար, կար պահանջատիրություն, վճռականություն ու կամք ու Սկիզբ. Ագնեսա Խամոյան

Երեկվա երթի խորհրդի մեջ սուգ չկար, կար պահանջատիրություն, վճռականություն ու կամք ու Սկիզբ. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվա Ջահերով երթն ակնհայտորեն խոցել է ոչ միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին, այլ օրվա իշխանությունների համար  մի քանի գրոշով կամ 1 շիշ օղով ստատուսներ գրող տեղական գրչակներին ու մեկ՝ ինքնավնասումով բանակից ազատված, բայց պարզվում է՝ հայրենասիրության մասին տողեր իմացող պատգամավորի սիրտն ու հոգին։

Կամ երբ գրում եք՝ ջահերով երթը մի քաղաքականացրեք, տեղյակ չ՞եք, որ այն անցկացվում է 1999թ.-ից ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ։

Երեկվա երթը սակայն միայն ՀՅԴ-ինը չէր, այն արժանապատիվ, չկոտրված, սեփական հայրենիքն ու հողը սիրող բոլոր հայերի պահանջատիրության երթն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ երթով հասան Ծիծեռնակաբերդ՝  հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, երթը խորհրդանշում էր մեր նախնիների անցած գաղթի ճանապարհը։

Երեկվա խորհրդի մեջ սակայն սուգ չկար, կար պահանջատիրություն, վճռականություն ու կամք ու Սկիզբ!

Ու պիտ բացվի Նոր Արշալույս!»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ