23 04 2022

Մեր պահանջների թեկուզ թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար. Լևոն Մնացականյան. News.am



Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է լինի և չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ինչ մտահոգություն ունի ժողովուրդը, նույնությամբ և ես: Պետք է ամեն ինչ անենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար: Վտանգը միշտ էլ կա, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման զարգացումներ չլինեն: Արցախը Ադրբեջանի կազմում երբևիցե չպետք է լինի և չի լինելու: Դրանք իշխանությունների հայտարարություններն են, բայց ժողովուրդը կո՞ղմ է, կարծում եմ՝ ժողովուրդն է վերջնական դրա պատասխանը տալու:

Ամեն ինչ պետք է անենք, որ նման փաստաթուղթ չլինի: Չեմ կարող ասել՝ ինչու չի կանխվել, բայց, որ հնարավորություններ կար կանգնեցնելու այն ժամկետներում, որոնք նշվել են, դա կար, և պետք էր կանգնեցնել: Դա կարելի է նաև սխալ անվանել: Մենք չէինք գտնվի այս վիճակում, բանակը կլիներ ամբողջական և ի վիճակի կլիներ այսօր դիմակայելու, զինված դիմադրություն կազմակերպելու: Մեր պահանջների թեկուզ թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար: Ամբողջական չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այսօր էլ ի վիճակի է խնդիրներ կատարելու»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա պատերազմի վտանգ, նա ասաց, որ պատերազմի վտանգ միշտ էլ կա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ