ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019-ին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում:
«2019 թվականից Հայաստանի իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններով հանդես գալ, ինչը փաստացի հանգեցրեց բանակցությունների ավարտին։ Օրինակ նրանք ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստանն և վերջ»։ Նման հայտարարությունից հետո անիմաստ էր խոսել որեւէ բանակցությունների մասին։ Փաստորեն, դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ գործունեություն չի իրականացրե» - ասել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը