19 04 2022

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ զոհված տղաների ամենաթանկը՝ հայրենիքը զրոյացնեն․ Արթուր Վանեցյան

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ զոհված տղաների ամենաթանկը՝ հայրենիքը զրոյացնեն․ Արթուր Վանեցյան

Արցախը հանձնելով՝ մարդիկ ո՛չ լավ են ապրելու, ո՛չ էլ անվտանգ, ընդհակառակը, Արցախը հանձնելուց հետո արդեն Սյունիքի մասին, մնացած տարածքների մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով Ազատության հրապարակից իրազեկման երթ է անցկացնում մայրաքաղաքի փողոցներով։

Մենք դեմ ենք պատերազմին, ասաց նա, պատերազմ լինելու է, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ։

Նա յուրաքանչյուր քաղաքացու խնդրեց դուրս գալ և ասել իր խոսքը։

«Ես եկել եմ Ազատության հրապարակ միայնակ, առանց կուսակցական դրոշի, որպես Հայաստանի քաղաքացի, ով հասկանում է, որ մեր երկրի հետ կապված կա լրջագույն մարտահրավեր։ Հավատացեք, երկու օրում շփվել եմ հազարավոր մարդկանց հետ, որոնք ինֆորմացված չեն, որոնք զոհ են դարձել իշխանական մամուլին, գալիս են, խոսում ենք, և հաջորդ օրը գալիս են իրենց ընկերների հետ»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ զոհված տղաների ամենաթանկը՝ հայրենիքը, զրոյացնեն, նշեց նա, այս պայքարը դրա համար է՝ մենք իրավունք չունենք դա թույլ տալու։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ