19 04 2022

Պատասխան եք տալու ազգակործան, անհայրենիք դավաճաններ. Նարեկ Մանթաշյանի հարցազրույցը. Yerkir.am

Պատասխան եք տալու ազգակործան, անհայրենիք դավաճաններ. Նարեկ Մանթաշյանի հարցազրույցը. Yerkir.am

Yerkir.am-ը հարցազրույց է վերցրել «Հայաստան» դաշինքի անդամ, քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանից։ Հարցազրույցը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում՝ «Նիկոլ, բ*ի տղա»-ի գործով դատավարություն ժամանակ։

-Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար սկիզբ առած պայքարը, Դուք հիմա կալանավորված չէիք լինի, չե՞ք զղջում։

-Չեմ զղջում, մայրս մի առիթով ասաց․ «Սրանց օրոք կալանքն ավելի պատվաբեր է, քան սրանց մոտ նախարար աշխատելը»։ Ես այդպես եմ դաստիարակվել։

-Բան չունե՞ք ասելու Նիկոլ Փաշինյանին։

-Ողջույն բ․․․տ․․․ Պատասխան եք տալու ազգակործան, անհայրենիք դավաճաններ։

-Ի՞նչ ուղերձ ունեք այն քաղաքացիներին, որոնք կրկին դուրս են եկել պայքարի՝ Փաշինյանին հեռացնելու համար։

 -Ձեր ցավը տանեմ, չհանձնվե՛ք, կալանավորումը սրանց միակ զենքն է, սակայն դա ոչինչ է հանուն հայրենիքի մղվող պայքարում ։ Առա՛ջ, հաղթանակը շատ մոտ է։

 -Դիմադրության շարժումը գործողություններով պայքար է սկսում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, ի՞նչ ակնկալիք ունեք այս շարժումից, կհաջողե՞ն։

 -Բնականաբար, հետեւում եմ զարգացումներին, ուրախությամբ նկատում եմ, որ շարժումը նոր թափ է հավաքում, սակայն նաեւ ցավով պիտի նշեմ, որ օրվա ստահակ իշխանություններին ավելի վաղ հեռացնելու համար բոլոր ահազանգերը լսելի չեղան, եւ հասանք այս օրվան, երբ դավաճանը ԱԺ-ում հանձնարարում է Արցախի հանձնման մասին։

 Ակնկալում եմ, որ շարժումն իր նոր ձեւաչափով՝ ապակենտրոն եւ ցանցային գործողություններով, անպայման կհաջողի, եւ առաջիկայում տեղի կունենա իշխանափոխություն՝ ի պահպանություն Արցախի եւ Հայաստանի։ Ես, լինելով բանտում, շարունակում եմ մնալ ազատության մեջ։ Բացի ֆիզիկական ներկայությունից, ամեն հնարավոր միջոցով աջակցում եմ շարժմանը։

 - Իշխանություններն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, եւ խաղաղության օրակարգի համատեքստում թուրքերի հետ պատրաստվում են տարբեր համագործակցությունների գնալ, այդ թվում՝ առեւտրային: Ի՞նչ կասեք։

 -Թուրքն իմ թշնամին է, թշնամուս բարեկամը եւս իմ թշնամին է, իսկ այս թերմացքները թուրքի բարեկամ չեն, այլ թուրքի հարճ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ