19 04 2022

Ժամանակն է երկու կողմերին ապացուցել իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ. Ալիև

Ժամանակն է երկու կողմերին ապացուցել իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ. Ալիև

Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում Բրյուսելի հետ՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Բաքվում հետ հանդիպմանը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Անհրաժեշտություն կա հստակեցնել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջև տրանսպորտային կապի հարցը։  Երեւանը դեռեւս չի ձեռնամուխ եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների խնդիրների լուծմանը։

 «Շրջադարձային կետ»  դարձավ այն փաստը, որ Հայաստանն ընդունում է հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները: 

Այժմ ժամանակն է երկու կողմերին ապացուցեն իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- մասնավորապես ասել է Ալիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ