17 04 2022

Իրենց խաղաղության օրակարգը խաղաղության մասին չէ, այլ նոր ցեղասպանության վտանգի մասին․ Աբրահամյան



Հայաստանի իշխանություններն ուղիղ հայտարարել են Արցախը հանձնելու իրենց մտադրության մասին, իսկ հանձնելով Արցախը՝ նրանք կհանձնեն Սյունիքը եւ ամբողջ Հայաստանը, եւ այս հարցով մտահոգ բոլոր մարդիկ պետք է միավորվեն: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ընդդիմության շարունակական ակցիան:

«Սա քաղաքական ուժերի հավակնությունների հարց չէ, սա քաղաքական առաջնորդների հավակնությունների հարց չէ, սա բառի ուղիղ իմաստով քայլ է՝ ուղղված երկրի փրկությանը: Անկախ այն հանգամանքից, թե ով, երբ եւ ինչ քաղաքական տարաձայնություններ է ունեցել, այսօր պետք է միավորվեն գլխավոր նպատակի շուրջ՝ կանխելու այն, ինչ կատարվում է մեր երկրի դեմ: Երկրի իշխանությունները բացեիբաց հայտարարում են այն մասին, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, դա այն ապագան է, որի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում է նոր ցեղասպանություն»,- ընդգծել է Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ