Պատերազմից երկու տարի անց Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է․
«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Հիշեցնենք՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ընթացքում առնվազն երեք անգամ հնարավարություն ունենալով պատերազմը կանգնեցնելու, հրավիրում էր հայրենիքի համար զոհվելու․
«Ուզում եմ ասել, որ նրանք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահություն իրականցնելու, այլ ՝ հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները թող ներկայանան միանգամից զինվորական հագուստներով և անհրաժեշտ փաստաթղթերով: Ուզում եմ խնդրել նաև այն մարդկանց, ովքեր ունեն զինվորական հագուստ, սաղավարտ, զրահաբաճկոն, դրանք որևէ ձևով ուղարկեն զինվորական կենտրոնական հավաքակայան»,-ասում էր Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը