13 04 2022

Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան

Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան

Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, դա մեր ամենժամյա աշխատանքի թեման և թիրախն է: Այս մասին

Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան
ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում և քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում։ Այո՛, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Այժմ, Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել ականապատված դաշտերի քարտեզների հետ, ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ։ Այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, այնուամենայնիվ, մենք, որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը», - հայտարարեց ԱԳ նախարարը։

Միրզոյանն ասաց, որ թեման քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում։

«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ», - ասաց Արարատ Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ