«Ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստրին ու քվերակություններին․ մեկնում ենք Արցախ ու սահմանամերձ բնակավայրեր»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԱԺ ամբոնից։ «Ամեն ինչ ընթանում է արբեջանաթուրքական օրակարգով․ վտանգված է Արցախը»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ ԱԺ ամբիոնին տեղադրելով Արցախի դրոշը։
Սեյրան Օհանյանն իր ելույթում նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել և ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը