ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դադարեցնում է Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Բանաձևին «կողմ» է քվեարկել 93 պետություն, «դեմ»՝ 24-ը, 58-ը ձեռնպահ են մնացել։
Բանաձևի նախագիծը պատրաստել են արևմտյան մի շարք պետություններ, նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան, Լատվիան։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի անդամակցության իրավունքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,- նշված է բանաձևում։
Ընդ որում, փաստաթղթի համաձայն, Գլխավոր ասամբլեան որոշումը կարող է «վերանայել՝ անհրաժեշտության դեպքում»։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը պահպանում է իր տեղը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, սակայն զրկվում է ձայնի և ելույթի իրավունքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը