07 04 2022

Կրեմլում դրական են գնահատել խաղաղության շուրջ համաձայնության գալու Բաքվի և Երևանի ծրագրերը

Կրեմլում դրական են գնահատել խաղաղության շուրջ համաձայնության գալու Բաքվի և Երևանի ծրագրերը

Կրեմլը դրական է գնահատում եւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Հասկանալի է, որ գործընթացը տևական է, բայց նման փաստաթղթի կնքման հարցում առաջխաղացումը շատ դրական փաստ է և ողջունելի է», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ բանակցությունների նախապատրաստության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ