ՍԴ-ն հետաձգել է ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը, ընդդիմության կողմից ՍԴ ներկայացված հայցը կքննվի 2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին։
«Ելնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ սույն գործի վարույթը վերսկսել: 2. Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»,- նշված է ՍԴ որոշման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը