Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ընդդիմությունը միտինգ է անելու։ Իսկ դուք հավանաբար տանը նստած ստատուս եք գրելու, ղժժալու եք, սրան-նրան պիտակավորելու, մեմեր սարքելու, օրիգինալ երևալու փորձեր անելու․․․ ասելու եք, հա լավ սրանք ո՞վ են արա․․․
Մինչդեռ 2018-ին <դուխով> գլխարկով ձեզ էիք ճղում պետությունը քանդելու հերթագրման փուլում․․․ հետո՝ 2021-ի հունիսի 20-ին վերահստատեցիք ձեր՝ պետություն չունենալու ձգտումը․․․
Հիմա, երբ ձեր մի մասը հասկացել է, որ ոնց որ մեծ ու գորշ զանգվածի մեջ ենք, ու լուրջ, ամեն բան թանկացել է ու, փաստորեն, սրանք իրոք դավաճան են, լույսն ու գազը թանկացել են, ադրբեջանցինք էլ ավելի են լկտիացել, սրանք ռուսների դեմ են աշխատում ու թուրքերին ախպերություն անում, մի տեսակ լարվե՞լ եք, բայց դեռ ձայն չեք հանում։
Հիմա, երբ եկել է մի կերպ էդ՝ նաև ձեր եփած բորշի հետևանքերը գոնե նվազեցնելու ու աղետից որևէ կերպ դուրս գալու քայլերից մեկը, դուք դիտո՞րդ եք ուզում երևաք, որ հնարավոր ձախողման պարագայում, փորձեք դիստանցավորվել, թե իբր դուք կապ չունեիք էս ընդդիմության հանրահավաքի հետ․․․ ինչի՞ն կապ չունեիք, պետությունը որևէ ձև փրկելու որևէ քայլին, փողոցային պայքարի՞ն, հա՞․․․
Էս ամենի մեջ ուղղակի մի բան եք մոռանում․
էդ լավ կամ վատ ընդդիմությունը միակ քաղաքական շրջանակն է, որ այսօրվա դրությամբ փորձում է պայքարել սրանց դեմ․ այո՛ ոչ միշտ ճիշտ, ո՛չ միշտ հաջողված, սակավաթիվ ռեսուրսներով, ծեծ ուտելով ու ծեծելով, դիմադրելով, անտեսված լինելով, սեփական անձնական հեղինակազրկման հրապարակային ռիսկերով ու քաղաքական պատվերով կարվող քր․ գործերով․․․
Իրենք պայքարում են, իսկ դուք տունը նստած խոսում ու փիլիսոփայում, վերամբարձ դատողություններ անում, նեղսրտում․․․
Ես 2020-ի նոյեմբերին այս հարթակում նշել եմ, որ ամեն ձև աջակցելու եմ ՀՀ գործող երիտթուրքական ներկա իշխանություններից երկիրը փրկելու քայլեր ձեռնարկող քաղաքական ուժերին ու ինձ մոտ բան չի փոխվել․
Ես ապրիլի 5-ին լինելու եմ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած հանրահավաքին․․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը