01 04 2022

Հանուն Արցախի և Հայաստանի․մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ հանրահավաքի․ Իշխան Սաղաթելյան



ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին, ժամը 18․30-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ քննարկելու՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը:  Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, ակցիան նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այն կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը.

«Խորհրդարանն այս իրավիճակում ադեկվատ չէ երկրի մարտահրավերներին, սա կեղծ օրակարգ է՝ հասարակությանը շեղելու համար, իրական առնչություն չունի երկրի բուն մարտահրավերների հետ, հաշվի առնելով նաև, որ խորհրդարանն ի վիճակի չէ քննարկել իրական խնդիրները, մենք մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ հանրահավաքի՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր տարբերակներից»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հանրահավաքը նաև կանխարգելիչ բնույթ ունի՝ ապրիլի 6-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ.«Տեղի են ունենում գործընթացներ, շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝  երկիրը նոր զիջումների տանելու, որովհետև  ասում են՝  «մենք ժողովրդի կողմից ունենք վստահություն , լեգիտիմություն և կարող ենք անել այն,  ինչ ուզում ենք», բայց իրենք սխալվում են,  իրենք մանդատ չունեն ՝ երկիրը զիջումների տանելու և խաղաղության կեղծ լոզունգների տակ  նոր կորուստներ բերելու»,-ասաց Իշխան  Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ