«Իմ և պարոն Ռուբինյանի խոսակցության հիմնական թեման նա է եղել, որ ԱԺ-ը , որպես խորհրդարանական վերահսկողկան օրգան, ինչո՞վ է զբաղվում, երբ այլ իրավիճակ է երկրում։ Երբ երկրի գործադիրի ղեկավարը հայտարարում է այն մտահոգությունների մասին, որը տանում է նրան, որ հնարավոր է լարվածությունը մեծանա և պատերազմական գործողություններ սկսել։ Իհարկե, նախաձեռնությունները կարևոր են, բայց բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն ժամանակին և այս ժամանակահատվածում երբևիցե իշխանական խմբակցության կողմից հրատապության, անվտանգության, սահմանային խնդրների վերաբերյալ նախաձեռնույթուն տեղի չի ունեցել»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը