31 03 2022

Էդ ուրիշներն են հոռետես, ես լավատես եմ․ Փաշինյան



Ի հեճուկս հոռետեսական բոլոր կանխատեսումների` հարկերի հավաքագրման առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարվել է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատեց այս տեղեկությունները` ասելով.

«Մենք մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը։ Իսկ ինչ վերաբերում է հոռետեսական սպասումներին, ինձ թվում է դա ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում...»

Փաշինյանը ընդհատելով Բադասյանին, ասաց․

«Մենք մյուս եռամսյակների նկատմամբ էլ չունենք հոռետեսական, էդ ուրիշներն ունեն։ Ես շատ լավատեսական եմ տրամադրված»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ