Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին, կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը: Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Փառուխի հետ կապված իրադարձություններին:
«Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունը ակնհայտ է հատկապես հիմա»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը