31 03 2022

Արցախում առաջարկում են համապետական հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով

Արցախում առաջարկում են համապետական հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով

Ասկերանի շրջանի  նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը գրում է․

«Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն, անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած(միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղութան, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք։

Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ.

Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը.

Գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով։

Գործել օր առաջ։

Անհապաղ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ