30 03 2022

Այս բարոյալքված վիճակին ենք հասել, որովհետև գաղափարախոսություն չենք ունեցել. Ռուբեն Կարապետյան



Մեր միտքն է որոշում մեր կյանքը, գործողությունները, հետո էլ մեր ճակատագիրը: Եթե մենք ի սկզբանե, մտածում ենք, որ որևէ բան չենք կարող անել, մենք փոքր ենք, ռեսուրս չունենք... և այլ շատ անհեթեթ «հիմնավորումներով» մեզ բերեցին այնտեղ, որ մեզ անկյունում դրեցին: «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

«Երբ մի ազգ ստեղծում է անկախ պետականություն, իրավունք չուներ չառաջնորդվել համազգային գաղափարախոսությամբ: Մենք մերժեցինք ազգային գաղափարախոսությունը, հետո ուրիշ գաղափարախոսություններ տիրեցին, որոնք ներմուծված էին դրսից: Սա մերժել է պետք, որի համար պետք է վերագտնենք ինքներս մեզ»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ