ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Կիևը խոստանում է հրաժարվել ռազմական դաշինքներին անդամակցելուց, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուկրաինան հրաժարվում է անդամակցել ռազմական միություններին, օտարերկրյա ռազմաբազաների, զորակազմերի տեղակայումից, Ուկրաինայի տարածքում զորավարժությունների անցկացումից առանց երաշխավոր պետությունների, այդ թվում ՝ ՌԴ-ի համաձայնության», - ասել է ՌԴ պատվիրակության զեկավարը՝ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցություններից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը