29 03 2022

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ առաջին օրը ավարտվել է, փոխանցում է РИА Новости-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով:

Տեղեկության համաձայն՝ դրանք ընթացել են մոտ 3 ժամ: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով կողմերը ժամեր անց հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձերք բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ