17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18786 ընտրող: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Շաղափ գյուղում` 66.83 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 411-ը:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը