26 03 2022

Այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով․ Արմեն Աշոտյան

Այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով․ Արմեն Աշոտյան

Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։ Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.

1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։

2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։

3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։

4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։

5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։

6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլեւս գործոն չենք մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու եւ ապագան որոշելու հարցում։

7. Ռուսաստանի պաշտոնական արձաձանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ